ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի ներգրավմամբ Sea Breeze խոշոր զորավարժությունների քողի ներքո պլանավորվում է այդ երկրի տարածք մտցնել ժամանակակից սպառազինության խմբաքանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Զորավարժությունների անցկացման քողի տակ ծրագրվում է ժամանակակից սպառազինություն, զինամթերք և նյութական գույք հասցնել ուկրաինական զորքերին։ Հետագայում, ինչպես և նախորդ տարիներին, այդ ամենը փոխանցվելու է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հարևանությամբ տեղակայված ուկրաինական զորքերին և ազգայնական կազմավորումներին»,- ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը «պլանավորում է ուշիուշով հետևել զորավարժությունների նախապատրաստման և անցկացման ընթացքին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արձագանքել՝ ի շահ ՌԴ-ի ռազմական անվտանգության ապահովման»: