Սա «Քյավառցի Ռաֆոյի» դեմ իրականացված 5-րդ մահափորձն էր. դրանք բոլոր էլ ավարտվել են այլոց մահերով
Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
5-րդ մահափորձը։ 2018 թ. հոկտեմբերին Գլենդել քաղաքում մահափորձի ենթարկվեց Ռաֆայել Մարդոյանը՝ Քյավառցի Ռաֆոն: Կրակոցներն արձակվել էին Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը: Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք համարեցին, որովհետև հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ էին շրջանցելՄարդոյանի սրտի հատվածը: Երկու անգամ էլ Հայաստանում են փորձել սպանել Քյավառցուն։ Մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Մեկ անգամ էլ մահափորձը չի ստացվել Մոսկվայում։ Էսօր Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն ա եղել, բայց սպանվել ա նրա հետ այդ պահին եղածը։