Ադրբեջանի նախագահի՝ հայատյացության ու թշնամանքի քաղաքականության մասին վկայող ելույթներն ուղարկվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ՄԱԿ-ի, ԵԽ-ի պաշտոնյաներին․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի նախագահի՝ հայատյացության ու թշնամանքի քաղաքականության մասին վկայող ելույթներն ուղարկվել են ԵԱՀԿ գործող նախագահին ու ՄԽ համանախագահներին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ադրբեջանի նախագահը 2021թ. մայիսի 20-ին և 28-ին հանդես է եկել ելույթներով, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են:
Ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով ուղարկել եմ ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Դրանք ուղարկվել են նաև ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների:
Այս անգամ խոսքը վերաբերում է`
1) Նիզամի Գյանջևու անվան միջազգային կենտրոնի կազմակերպած «Հարավային Կովկաս․ տարածաշրջանային զարգացում և համագործակցության հնարավորույթյուններ» թեմայով քննարկմանը (մայիսի 20, 2021թ.).
2) Աղդամում տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպմանը (մայիսի 28, 2021թ.):