Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Мир

Ռեյգանի խորհրդականը` պաշտոնական Վաշինգտոնի մասին. «Հիմարների և պատերազմական հանցագործների կառավարություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ, տնտեսագետ, նախկինում ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի խորհրդական Փոլ Քրեյգ Ռոբերթսի հոդվածը ԱՄՆ–ի վարչակազմի վերաբերյալ:

Ամերիկացի լինելը ամոթալի է դարձել:

Մեր երկիրն ունի պատերազմական հանցագործ` 4 անընդմեջ նախագահ:

Քլինթոն` երկու ռազմական հարձակում Սերբիայի վրա: Նա պատվիրեց ՆԱՏՕ–ին ռմբակոծել նախկին Հարավսլավիան երկու անգամ` 1995–ին և 1999–ին:

Բիլ Քլինթոնի խղճին է երկու պատերազմական հանցագործություն:

Բուշ` ներխուժում Աֆղանստան և Իրաք, օդային հարվածներ Պակիստանում և Եմենում. 4 պատերազմական հանցագործություն:

Օբաման ՆԱՏՕ–ն օգտագործեց Լիբիան ոչնչացնելու համար և վարձկաններ ուղարկեց Սիրիան ոչնչացնելու` 2 պատերազմական հանցագործություն:

Թրամփը հարվածեց Սիրիային, դառնալով պատերազմական հանցագործ իր կառավարման հենց սկզբից:

Վաշինգտոնի` եվրոպական, կանադական և ավստրալական վասալների հետ միասին, այդ պատերազմական հանցագործությունների մեջ ներգրավված է եղել նաև ՄԱԿ–ը:

ԵՄ–ի, ԱՄՆ–ի, Ավստրալիայի ու Կանադայի հետ միասին, պատերազմական հանցագործությունների դատարանի առաջ պետք է կանգնի նաև ՄԱԿ–ը:

Արևմտյան քաղաքակրթությունը, եթե դա, առհասարակ, քաղաքակրթություն կարելի է անվանել, հանդիսանում է մարդկության պատմության պատերազմական հանցագործությունների մեծագույն գործող անձ:

Մի շարք այլ հանցագործություններ` Սոմալին, Օբամայի հրահրած հեղաշրջումները Հոնդուրասում և Ուկրաինայում, Վաշինգտոնի շարունակական փորձերը` տապալելու Վենեսուելայի, Էկվադորի, Բոլիվիայի կառավարությունները: Վաշինգտոնը ցանկանում է տապալել Էկվադորը, որպեսզի խոշտանգի Ջուլիան Ասանժին` աշխարհի առաջատար դեմոկրատին:

ԱՄՆ–ի 4 նախագահների իրականացրած այս պատերազմական հանցագործությունները միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ են դարձել: Միլիոնավոր ընչազուրկ փախստականներ են ժամանել Եվրոպա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա և Ավստրալիա` իրենց հետ խնդիրներ բերելով:

Ո՞րն է պատճառը այս բռնությունների: Չգիտենք: Մեզ ստեր են փչում.

Սադամ Հուսեյնի «զանգվածային ոչնչացման զենքը», որ ԱՄՆ կառավարությունը որպես բացարձակ ճշմարտություն էր ներկայացնում, ըստ էության, գոյություն չի ունեցել:

«Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը» ակնհայտ, բացահայտ սուտ էր: «Իրանական միջուկային զենքը»` ևս մեկ ճչացող սուտ:

Իսկ Քադաֆիի վերաբերյալ ստերն այնքան անհեթեթ են, որ անիմաստ է կրկնել:

Ի՞նչ ստեր էին օգտագործվում արդարացնելու ռմբակոծությունները Պակիստանում և Եմենում: Ոչ մի ամերիկացի չգիտի և ոչ մի ամերիկացու պետքն էլ չէ: Ինչո՞ւ ԱՄՆ–ն բռնություններ իրագործեց Սոմալիում: Կրկին` ոչ մի ամերիկացի չգիտի և ոչ էլ հոգ է տանում: Գուցե հիմարներն ինչ–որ ֆի՞լմ էին դիտել:

Բռնություն` հաճույքի համար: Դա այն է, ինչ Ամերիկան է դարձել:

Բռնությունը` Ամերիկան է: Ամերիկան բռնություն է: Տկարամիտ լիբերալները մեղադրում են զենք ունեցողներին, սակայն բռնության աղբյուրը միշտ էլ կառավարությունն է: Ահա թե ինչու մեր հիմնադիր–հայրերը թույլատրեցին մեզ Երկրորդ փոփոխությունը (ԱՄՆ–ի Սահմանադրությամբ թույլատրվեց զենք կրել,– խմբ.):

Զենք կրողները չէին, որ ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերեցին ութ երկիր, այլ հարկատուների հաշվին զինված ԱՄՆ կառավարությունն է, որ բռնություն է գործում:

Ամերիկայի մղումը` բռնություն գործելու, Վաշինգտոնի հիմարներին հակադրում է այն մարդկանց, ովքեր կարող են պատասխանել այդ բռնությանը` ռուսներին ու չինացիներին, Իրանին և Հյուսիսային Կորեային:

Տկարամիտ Քլինթոնից սկսած, ԱՄՆ–ի յուրաքանչյուր կառավարություն խախտել է Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, որոնք միտված էին լարվածությունը թուլացնելուն և միջուկային պատերազմի հավանականությունը նվազեցնելուն:

Վաշինգտոնը ստով բացատրեց իր ագրեսիվ գործողությունները Ռուսաստանի հանդեպ, այն է` Ռուսաստանի սահմանին հակահրթիռային պաշտպանության համակարգերն անհրաժեշտ են Եվրոպան իրանական (գոյություն չունեցող) միջմայրցամաքային միջուկային բալիստիկ հրթիռներից պաշտպանելու համար:

Օբամայի վարչակարգը ոչ միայն շարունակեց ստել, այլ նաև կեղծ մեղադրանքներ ներկայացրեց Ռուսաստանի և ՌԴ նախագահի դեմ` սրելու լարվածությունը միջուկային տերությունների միջև ի հակադրություն Ռոնալդ Ռեյգանի քաղաքականության: Այսքանից հետո էլ տկարամիտ լիբերալները դեռ սիրում են Օբամային և ատում Ռեյգանին:

Գիտեի՞ք արդյոք, թե Ռուսաստանը այնքան ուժեղ է, և Կենտրոնական հետախուզական վարչությունն այնքան թույլ ու անկարող, որ Ռուսաստանը կարող է ազդել ԱՄՆ–ում ընտրությունների արդյունքների վրա:

Կամ, անշուշտ, առնվազն մի հազար անգամ լսել եք, թե Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա (Վաշինգտոնի խամաճիկը դեռ նստած է Կիևում): Հիմարին էլ պարզ է` եթե Ռուսաստանը ներխուժեր Ուկրաինա, այդ երկիրն այլևս գոյություն չէր ունենա:

Ռուսաստանի նախագահը, ով, ըստ միջազգային հարցումների, համարվում է ամենահարգված առաջնորդն աշխարհում, Հիլարի Քլինթոնի համար «նոր Հիտլեր է»:

Գիտե՞ք արդյոք, որ Պուտինը «մաֆիայի դոն է, ավազակ, գործակալական ցանցի մի կենտրոնական մորմ»` ըստ ԱՄՆ–ի կառավարության անդամների, ովքեր այնքան հիմար են, որ նույնիսկ իրենց սեփական անունները չեն կարողանում գրել առանց ուղղագրական սխալների:

Երբ Պուտինը ռուսական զինուժ ուղարկեց ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից վերապատրաստված և մատակարարված վրացական բանակի դեմ, որին Վաշինգտոնը ուղարկել էր հարձակվելու Հարավային Օսեթիայի վրա, ռուսական բանակը գրավեց Վրաստանը հինգ ժամից: Սակայն... հետ քաշվեց` դեգեներատներին մի լավ դաս տալով:

Եթե Պուտինը ցանկանում էր վերաձևել ռուսական կայսրությանը, ապա ինչո՞ւ չպահեց Վրաստանը` Ռուսաստանի 300 տարվա մարզը, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց: Վաշինգտոնն անզոր կլիներ ինչ–որ բան անել, եթե Պուտինը հայտարարեր, թե Վրաստանը կրկին Ռուսաստանի մաս է:

Հիմա մենք ունենք թրամփյան տխրահռչակ ԿՀՎ տնօրեն` Մայք Պոմպեո, թերևս, ամենահիմար մարդն Ամերիկայում, ծայրաստիճան հիմար մեկը:

Այս ապուշը մեղադրում է Ջուլիան Ասանժին դիկտատորների հետ համագործակցելու մեջ, իբր Ռուսաստանի օգնությամբ նա խարխլում է ամերիկյան հեգեմոնիայի անվտանգությունը: Եվ դա այն պատճառով, որ WikiLeaks–ը նյութեր է հրապարակել պաշտոնական աղբյուրներից, որոնք բացահայտում են ԱՄՆ կառավարության հանցավոր գործունեությունը:

WikiLeaks–ը չի գողանում, նրանք փաստաթղթերը ստանում են տեղեկատուներից, ովքեր այլևս հոգնել են հանդուրժել ԱՄՆ կառավարության անբարոյությունն ու սուտը:

Ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ կարող է աշխարհն անել, եթե մենք ունենք այնպիսի լիակատար ապուշներ, ինչպիսիք են ԿՀՎ–ի տնօրենը, ԱՄՆ նախագահը, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, պաշտպանության նախարարը, պետքարտուղարը, ՄԱԿ–ում ԱՄՆ–ի դեսպանը, ՄԱԿ–ի, New York Times–ի, Washington Post–ի, CNN–ի, NPR–ի, MSNBC–ի խմբագիրները:

Հիմարը հիմարի պես է գործում: Չինաստանի կառավարությունը հայտարարել է, թե հիմար ամերիկացիները կարող էին հարձակվել Հյուսիսային Կորեայի վրա ցանկացած պահի: Հիմա ԱՄՆ մի մեծ նավատորմ շարժվում է դեպի Հյուսիսային Կորեա:

Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունի, նրա մեկ միջուկային զենքը կարող է փոշիացնել ԱՄՆ–ի ամբողջ նավատորմը:

Ինչո՞ւ է Վաշինգտոնը հրահրում դա: Միակ հնարավոր պատասխանն է` հիմարություն:

Հյուսիսային Կորեան չի խանգարում որևէ մեկին. Ինչո՞ւ է Վաշինգտոնն ընտրել Հյուսիսային Կորեան: Արդյոք Վաշինգտոնը ցանկանում է պատերազմ Չինաստանի հե՞տ:

Մի՞թե նրանք կարծում են, որ ԱՄՆ–ն կարող է պատերազմել Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի դեմ առանց վտանգավոր հետևանքների: Նրանք կատարյալ հիմարնե՞ր են:

Չինաստանը և Ռուսաստանն ի վիճակի են ոչնչացնել ԱՄՆ–ն: Միասին նրանք կարող են Հյուսիսային Ամերիկան իսպառ անբնակելի դարձնել` մինչև ժամանակների ավարտ:

Ինչո՞ւ են վաշինգտոնյան ապուշները հրահրում միջուկային հզոր պետություններին:

Պատասխան` Վաշինգտոնը իրականությունից հեռու մի խումբ ապուշների հավաքածու է, նրանք նույնիսկ հիմարից էլ հիմար են:

Երբ «Սատանա–2» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Վաշինգտոն կհասնի, տհասների ամենամեծ խումբը կդադարի գոյություն ունենալ:

Աշխարհը թեթևացած շունչ կքաշի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում