Իշխանավորն առանց ամաչելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, դրա համար պիտի կռիվ անե՞նք, պիտի կրակե՞նք․ Սերժ Սարգսյան
Ես կապված եմ բանակի հետ, բանակը միշտ իմն եմ համարել, բայց երբ էդ բանակին ստորացնում են, էդ բանակի՝ իրա հիմար լեզվով ասած ատամները ջարդում են, բա չամաչե՞մ․ այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը
«Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման ու զինվոր է գերեվարում, իսկ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը ոչինչ չի անում։ Էդ սատանան, էդ կապիտուլյանտը ոչինչ չի անում։ Բա ես չե՞մ հասկանում էդ հրամանատարի հոգեվիճակը։ Իհարկե հասկանում եմ, բայց որ նրանց ձեռքերը կապված են, ի՞նչ անենք, որ չամաչենք»։
Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ 30 տարի ադրբեջանցին չէր համարձակվում ինչ-որ բաներ անել, իսկ հիմա մեր տարածքից մարդ են գերեվարում, և մենք ոչինչ չենք անում նրանց վերադարձնելու համար։
«Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, դրա համար պիտի կռի՞վ անենք, պիտի կրակե՞նք։ Մեր բանակին տարան պարտության, տարան ջախջախեցին։ Ակնհայտորեն մեր բանակը չի պարտվել։ Թող իրենց մարդավարի պահեին, դաշնակցի նման պահեին, ՌԴ-ն շարունակեր իրենց ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել, առանց մի դրամի հսկայական քանակով սպառազինություն տան, ոնց որ մեզ էին տալիս»,-ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ բանակի մարտունակությունը միայն սպառազինությունից կախված չէ, նաև այդ սպառազինությանը տիրապետող է պետք, մարտունակ զինվոր է պետք, դրանով պետք է զբաղվել։
Աղբյուր
Ավելին․․․