Թուրքը Իշխանասարն ու Սև լիճն է մտել , Կութի ու Վերին Շորժային է մոտեցել․ հրապարակի բեմն ինչու՞ են այդքան ոստիկաններով շրջափակել․ Հովհաննիսյան
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հանրապետության հրապարակի բեմն ինչու՞ են այդքան ոստիկաններով շրջափակել, թուրքը Իշխանասարն ու Սև լիճն է մտել , Կութի ու Վերին Շորժային է մոտեցել․․․ Խնդրում եմ, ինձ բացատրեք, ինչու՞ եք այդպես անում, միգուցե ես ընկալեմ, միգուցե ե՞ս եմ սխալ մտածում։
Բացատրեք էլի․․․ Գիտե՞ք , որ տեղահանված երեխաների համար օրորոցի, փամպերսի և այլ նմանատիպ հարցերը լուծում են անհատները, ընկերական խմբերը, թե բա երեխաներն ինչ մեղք ունեն, այո , երեխաներն ինչ մեղք ունեն, որ հիմա անտուն են, որ հիմա որբ են, որ հիմա ․․․ Մի խոսքով, հրապարակի համերգը մեր ամոթն է»։