ԱՀԿ-ն հավանություն է տվել չինական Sinovac ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտակարգ կիրառման համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել չինական Sinovac ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութը կիրառել աշխարհում արտակարգ իրավիճակներում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ԱՀԿ կենտրոնակայանից:
«ԱՀԿ-ն այսօր հաստատել է Sinovac-CoronaVac պատվաստանյութն արտակարգ կիրառման համար՝ երկրներին, հիմնադրամներին և գործակալություններին վստահեցնելով, որ այն համապատասխանում է անվտանգության միջազգային չափանիշներին, արդյունավետությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնականի խոսքով՝ աշխարհը «հուսահատորեն պատվաստանյութի կարիք ունի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»: Վերջինս կոչ է արել դեղամիջոց արտադրողներին մասնակցել COVAX ծրագրին, կիսվել իրենց ձեռքբերումներով ու տվյալներով, աջակցել համավարակի վերահսկմանը:
Ներկա պահին ԱՀԿ-ն արտակարգ կիրառման համար հավանության արժանացրել 6 դեղամիջոց՝ չինական Sinopharm ընկերության, Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական համատեղ արտադրության Comirnaty, ամերիկյան Janssen ընկերության, ամերիկյան Moderna ընկերության և անգլո-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութերը:
Աղբյուր
Ավելին․․․