Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ հարաբերությունները առաջնահերթություն են Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար
Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ հարաբերությունները առաջնահերթություն են Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ԱԽ մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Պուտինը ասել է․ «Ռուսաստանի համար արտաքին քաղաքականության ոլորտում առաջնահերթություն են հանդիսանում հարաբերությունները մեր ամենամոտ հարեւանների՝ Խորհրդային Միության նախկին հանրապետությունների հետ»։ Նա կոչ է ԱԽ մշտական անդամներին աշխատանքներ տանել այս ուղղությամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՌԴ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ նախկին սոցճամբարի երկրները, Ուկրաինան եւ Բալթյան երկրները շատ բանով պարտական են Ռուսաստանին։