Նախորդ 6 ամսում ես ինձ վրա վերցրել եմ ներդրումների պրոբլեմները լուծող մարդու դերը․ եղել են ծրագրեր, որ պրոբլեմ են ունեցել ինչ-որ կաբինետում, ես լուծել եմ. Վահան Քերոբյան
Ուրախալի է, որ մենք արել ենք ավելին, քան անցած տարվա անկումը. 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը ավելի մեծ է, քան 2019 թվականին, 23 տոկոսը ուրախանալու առիթ է տալիս։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ՀՀ տնտեսական վիճակին։
Անդրադառնալով ներդրումներին՝Քերոբյանը ասաց՝ Հայաստանում լավ չենք հաշվում ներդրումները. «Ես նկատի չեմ ունեցել օտարերկյա ներդրումները, երբ ասել եմ, որ ներդրումները հորդորմ են, այլ բոլոր ներդրումներն եմ նկատի ունեցել։ Նախորդ վեց ամսվա մեջ ես ինձ վրա վերցրել եմ ներդրումների պրոբլեմները լուծող մարդու դերը, 100-ից ավելի ներդրումային ծրագրեր են եղել այս ընթացքում, և որոնք պրոբլեմ են ունեցել ինչ-որ տեղ, ինչ-որ կաբինետում, ես լուծել եմ այդ խնդիրները»,–ասաց նա։
Վահան Քերոբյանը նշեց, որ թուրքական ապրանքների արգելքը պետք է շարունակվի։ «Թուրքական ապրանքների արգելքը առաջին հերթին խորացրել է տեղական արժեշղթան։ Այդտեղ կան, իհարկե, բացթողումներ, շատ են խոսում, որ մաքսանենգ ճանապարհով, այնուամենայնիվ, գալիս են այդ ապրանքները Հայաստան, բայց ծավալները ավելի փոքր են։ Անպայման երկարացնելու ենք արգելքը, քանի որ այն դիրքերը, որոնք տեղական արտադրողները ձեռք են բերել, պետք է ամրապնդել, չեմ կարող թողնել թուրքական ապրանքները գան ու նոկդաունի ենթարկեն»,–ասաց նա։
Աղբյուր