Թուրքիայի հետախուզությունը ձերբակալել և երկիր է տեղափոխել Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցները ձերբակալել են կրոնական քարոզիչ, ՖԵՏՕ կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն` Սելյահադդին Գյուլենին: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Աղբյուրը չի նշում, թե որտեղ է տեղի ունեցել Սելհահադդին Գյուլենի ձերբակալությունը, սակայն հայտնի է, որ դա տեղի է ունեցել արտասահմանում, այնուհետև նրան տեղափոխել են Թուրքիա:
Հետախուզության տվյալներով` վերջինս առնչություն ունի ՖԵՏՕ շարժման ղեկավարներից մի քանիսի հետ, այդ թվում` կառավարման խորհրդի: Թուրքիայում վերջինս հետախուզվում էր զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով:
Աղբյուր
Ավելին․․․