Իսպանիայի թագավորը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Արքայական տնից հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը վերջինս ստացել է շաբաթ:
Երկրի 53-ամյա ղեկավարը պատվաստվել է, քանի որ մայիսից երկրում սկսվել է 50-ից բարձր տարիքի անձանց պատվաստումը: Միևնույն ժամանակ Արքայական տնից չեն հայտնել, թե որ պատվաստանյութով է պատվաստվել թագավորը:
Ավելի վաղ Իսպանիայում պատվաստվել էր արքայի մայրը՝ 82-ամյա թագուհի Սոֆյան: Ֆելիպե VI-ի հայրը՝ Խուան Կառլոս արքան պատվաստվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ ապրում է անցյալ տարվանից:
Արքայի 48-ամյա կինը՝ թագուհի Լետիսիան և նրանց դուստրերը դեռևս չեն պատվաստվել, նրանք սպասում են իրենց հերթին:
Իսպանիայում պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել է 17.7 մլն մարդ, երկրորդ չափաբաժինը՝ 8.8 մլն մարդ: Երկրի բնակչությունը կազմում է 47 մլն:
Ավելին․․․