Մենք հույս ունենք ստանալ 60 տոկոս ձայն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Նորք Մարաշի գրասենյակ և խոսել արտահերթ ընտրությունների մասին՝ հույս հայտնելով, որ ժողովրդի մեծ մասը կընրտի հենց իրենց կուսակցությանը:
«Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ընտրողների քվեների 60 տոկոսը: Սա անհրաժեշտ է, որպեսզի մենք այդ խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք, որովհետև մեզ պետք չեն այլ սցենարներ, ընտրությունները պետք է տեղի ունենան և մենք լիարժեք վերադառնանք մեր անվտանգային, տնտեսական, սոցիալական հարցերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավելին․․․