Պետք է պրիդուրոկ լինել նման պայմաններում երկնիշ տնտեսական աճից խոսելիս. Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հրապարակվել են 2021թ հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները։ Այս տարվա առաջին 4 ամիսներին առկա է աճ՝ 2.6%։ Ասեմ, որ այդ (համանման) թիվը Չինաստանում շուրջ 18.3% է (առաջին եռամսյակի համար) և 30.3 % արդյունաբերության մասով առաջին 4 ամիսների համար։ Չինացիք, սակայն, համեստորեն նշում են, որ նման բարձր թվերը պայմանավորված են նրանով, որ 2020-ի թվերը ցածր են եղել պանդեմիայի պատճառով։
Ի դեպ, աշխարհում ընդունված է ՀՆԱ թվերը հաշվառել եռամսյակներով։ Ամսեկան ՀՆԱ-ն մեծ աղճատումներ է տալիս։ ՀՀ-ում ուրիշ է։ ԱՎԾ-ն մոգոնել է ՏԱՑ ցուցանիշը և անում է ինչ ուզում է։ Եվ ահա 2021-ի առաջին 4 ամիսների ՏԱՑ-ը կազմել է +2.6%։ Ընդ որում 2021-ի ապրիլը 2020-ի նկատմամբ՝ 22.3%։