Թուրքիայի կայսերական հավակնությունները կրկին աճում են, Ադրբեջանը դառնում է նրա վասալը, իսկ դա դուր չի գալիս ռուսական էլիտաներին․ ռուսաստանցի պատմաբան
Ռուսաստանի Հումանիտար գիտությունների պետական ակադեմիայի ռեկտոր, պատմաբան Դենիս Ֆոմին-Նիլովի խոսքով՝ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական ապակայունացումն ամենաբացասական ձևով է ազդեցություն ունենում Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի վրա:
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, մասնավորապես ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներխուժմանն ու տեղակայմանը։
«Ժամանակակից պայմաններում անհրաժեշտ է ունենալ ուժեղ բանակ, հզոր տնտեսություն և բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիներ, և այդ ամենը պահանջում է հսկայական ռեսուրսներ և բոլոր պետական ինստիտուտների պլանային զարգացում: Եթե երկիրը չունի անհրաժեշտ ներուժ, ապա չափազանց կարևոր է, որ այն ունենա ուժեղ դաշնակիցներ` փոխադարձ պարտավորությունների ամենալայն շրջանակով»,- ասաց նա՝ նշելով, որ միայն այդ դեպքում կարելի է հույս դնել սեփական մշակութային և պատմական համայնքի և ազգային պետականության պահպանման վրա:
Հիմա, ըստ նրա, հետ նայելով անցած տարիներին, նկատելի է դառնում, որ ՀՀ-ում քաղաքական և մտավոր վերնախավերը թերագնահատել են իրենց հարևաններին և շատ ռազմավարական սխալներ թույլ տվել:
Ավելին․․․