Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար

Խոյ: Օրը բարեհաջող է հատկապես այն Խոյերի համար, ովքեր կնվիրվեն աշխատանքին: Կարելի է մեծ հաջողությունների հասնել և ջանքերի դիմաց լիուլի վարձատրվել: Ուղևորությունները լավ կդասավորվեն, թեև  նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Հնարավոր են ընտանեկան վեճեր: Մտերիմները կքննադատեն ձեր եսասիրությունն ու կմեղադրեն միայն սեփական շահերի համար մտահոգվելու մեջ:

Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Երբեմն գերագնահատում եք ձեր ուժերը՝ մոռանալով հնարավոր ծանր հետևանքների մասին: Սպորտով զբաղվելիս, կամ ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ մի մոռացեք չափի զգացումի մասին: Այսօր օրգանիզմը ծանրաբեռնելը խիստ վտանգավոր է:

Ցուլ: Անհանգստանալու կարիք ամենևին էլ չկա: Անգամ, եթե ինչ-որ բան այնպես չէ, միևնույն է, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Աշխատանքում լճացած վիճակը կարող է հունից հանել նշանի ամենեռանդուն  ներկայացուցիչներին, իսկ որոշ Ցուլեր  էլ ուրախ կլինեն այդ առթիվ, հնարավորություն կունենան փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, լավ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի անդամների հետ:

Ինքնազգացողության հետ խնդիրներ չեն լինի: Լավ գիտեք, թե ինչն է օգտակար ձեր օրգանիզմին, իսկ ինչը՝  հակացուցված: Երբ խոսքը գնում է վնասակար հաճույքների մասին, չափի զգացումը չեք կորցնում: Փորձեք լիցքաթափվել և վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Երկվորյակ: Օրը կարող եք նվիրել կարևոր հարցերի լուծմանը: Փորձեք ավարտին հասցնել սկսած գործերը: Այսօր հստակ պատկերացնում եք ձեր ծրագրերի հեռանկարները, անգամ կարող եք կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը: Շատ Երկվորյակներ իրենց առջև նոր նպատակներ կդնեն, որոնց հասնելու համար, կօգտագործեն առաջիկա երկու, երեք ամիսները:

Հնարավոր են նոր ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ: Այսօր առավել զգույշ ու շրջահայաց եք: Հեշտությամբ չեք վստահում մարդկանց, նրանց հետ շփումներում ճիշտ եք կողմնորոշվում և պատրանքների գիրկը չեք ընկնում: Չնախատեսված գնումներ կատարեք միայն օրվա երկրորդ կեսին:

Խեցգետին: Գործնական տեսանկյունից, օրը բարեհաջող է: կարող եք ինքնուրույն աշխատել, նաև կոմերցիոն գործունեություն ծավալել: Փորձեք նոր հետաքրքրություններ գտնել , նոր ուսումնասիրություններ կատարել:

Մտերիմների հետ լեզու գտնել չի ստացվի: Հնարավոր են վեճեր ամենասիրելի մարդկանց հետ: Երբեմն տարաձայնությունները ծագում են մանրուքների շուրջ, սկայն, հիմանակնում, դրանց բուն պատճառը  ֆինանսական դժվարություններն են: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, առավել խոցելի են հոդերի քրոնիկ հիվանդութամբ տառապող Խեցգետինները: Այսօր ծանրաբեռնավածությունը ցանկալի չէ:

Առյուծ: Օրվա առաջին կեսին , նշանի ամենախաղաղասեր ներկայացուցիչներն անգամ, ստիպված կլինեն անհավասար պայքարի մեջ մտնել: Բախումը ցավոտ կլինի: Ու թեև հաղթանակը հեշտ չի տրվում, մի՛ շտապք զենքերը վայր դնել: Կարող եք խորամանկությամբ մոլորեցնել մրցակցին, օգտագործել վերջինիս թուլությունները:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Ճիշտ է , ընթացքում հնարավոր են փոքր անհաջողություններ, սկայն դրանց պատճառով առանձնապես չեք անհանգստանա: Հրաշալի գիտակցում եք այն, որ շատ շուտով կկարողանաք շտկել բոլոր բացթողումները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կույս: Առավել զգուշավոր եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Այսօր նրանք կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ, կեղծ ինֆորմացիա տրամադրել, ստիպել անել այն, ինչը ձեզ  բոլորովին էլ պետք չէ: Անգամ ամենավստահելի մարդիկ, այսօր կարող են շահագործել ձեզ:

Ֆինանսական տեսանկյունից, օրը առավել բարեհաջող է: Կարող եք խոշոր գնումներ կատարել: Հնարավոր են նոր մտահաղացումներ, որոնք մոտ ապագայում արդյունավետ կիրագործեք:Կենսական ներուժը բարձր է: Առողջության համար անհանգստանալու ոչ մի պատճառ չկա:

Կշեռք: Ֆինասական տեսակյունից  օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կարևոր հարցեր չարժե քննարկել, քանզի այդ քննարկումները կարող են վերաճել լուրջ կոնֆլիկտների: Օրվա ընթացքում կշփվեք հաճելի մարդկանց հետ և նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք:

Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ընտրության հարցում չեք սխալվի, ձեռք կբերեք օրիգինալ, գեղեցիկ իրեր: Ստեղծագործական ներուժը բարձր է, կարող եք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ անել: Ուղևորություններ ծրագրեք օրվա երկրորդ կեսին:

Կարիճ: Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Այս ընթացքում կարող եք հանդիպումներ ծրագրել, շփվել մարդկանց հետ, ում վրա ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հրաշալի տեսք ունեն, լավատեսորեն են տրամադրված, ինչպես նաև հմտորեն օգտվում են իրենց բնատուր հմայքից:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, դժվարություններ, նաև հիասթափություններ: Ամեն դեպքում, հոգեկան հավասարակշռությունը չեք կորցնի, լուն ուղտ  չեք սարքի, կանեք հնարավոր և անհնար ամեն բան իրավիճակը հարթելու համար:

Աղեղնավոր: Օրվա առջին կեսը բարեհաջող է: Հնարավոր է հանդիպեք նրանց, ում վերջերս շատ եք կարոտել: Ձեզ համար թանկ  մարդուց   լուրեր ստանալու հավանականությունը մեծ է: Շատ Աղեղնավորներ նոր մտահաղացումներ կունենան և կկարողանան, մոտ ապագայում, կյանքի կոչել դրանք՝  ընկերների և հարազատների օգնությամբ: Կենսական ներուժը բարձր է:

Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը զգալի կլինի:  Ծագած խնդիրների պատճառով՝ կհետաձգեք բոլոր ծրագրերը: Ստիպված կլինեք զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ առանձնապես չեն ոգեշնչում: Ֆինանսական կորուստների վտանգը մեծ է:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը լի է հաճելի պահերով: Այս ժամանակահատվածը նպատակահարմար է հին ծրագրերն իրակաացնելու, նաև նոր նախագծեր քննարկելու համար: Այսօր ձեզ մոտ  ամեն ինչ հրաշալի կստացվի: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Ովքեր գժտված են սիրելի մարդկանց հետ, անպայման կհաշտվեն, ձեռք կբերեն փոխըմբռնում:

Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը գլուխ կբարձրացնի: Կդժվարանաք կենտրոնանալ և լուրջ որոշումներ կայացնել: Խուսափեք խոշոր գնումներից, զվարճանքների վրա մեծ գումարներ վատնելուց:

Ջրհոս: Կստանաք լուրեր, որոնք ձեզ կստիպեն լրջորեն անհանգստանալ  ու մտահոգվել: Հնարավոր են որոշ տհաճ միջադեպեր: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ վրիպումներ թույլ կտան: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա, գործերում հաջողություններ կունենաք:  Ընտանիքում հարաբերությունները ջերմ  են: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն դրանք ձեզ չեն անհանգստացնի: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Ընկերների շրջանակը ընդլայնելու, որևէ նոր բան սովորելու հնարավորությունները ձեռքից բաց չեք թողնի:

Ձկներ: Զգացմունքային դաշտն անկայուն է: Ձկների փոփոխական տրամադրությունը հաճախ վատ է անդրադառնում սեփական ինքնազգացողության վրա: Հնարավոր են որոշ անախորժություններ, մտերիմների հետ տարաձայնություններ:  Շփումներում ծագած խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնի:

Հնարավորինս խուսափեք Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց, նաև  գնումներ կատարելուց: Ընտրության հարցում սխալվելու հավանականությունը մեծ է: Օրվա երկրորդ կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նաև թույլ կտան նոր ծանոթություններ հաստատաել: