Սիրիայի Դերաա քաղաքում նախագահական ընտրությունների օրը պայթյուն է որոտացել ընտրատեղամասի մոտ
Սիրիայի Դերաա քաղաքում նախագահական ընտրությունների օրը պայթյուն է որոտացել ընտրատեղամասի մոտ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Տուժածներ չկան։ Պայթյունը իրականացվել է՝ խաթարելու համար ընտրական պրոցեսը։
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայում նախագահ են ընտրում։ Երկրում գործում է տասներկու հազար ընտրատեղամաս։ Ընտրելու իրավունք ունի տասնութ միլիոն մարդ։ Հիմնականում երեք թեկնածուներ են համարվում առաջատար, որոնց թվում նաեւ գործող նախագահը։