Ո՞վ է Վերին Շորժայում զոհված զինծառայողը․ մանրամասներ
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Յուրայի Խուրշուդյանը ՀՅԴ Արարատի «Սմբատ Թաթոսյան» կոմիտեության վաստակաշատ անդամ Յուրա Խուրշուդյանի որդին է, երկու անչափահաս երեխաների հայր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցություններն է հայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին, Գեւորգի ծառայակից ընկերներին եւ ողջ հայ ժողովրդին՝ ցավալի կորստի կապակցությամբ»,- նշվում է ցավակցագրում։