ԵՄ-ն որոշել է ընդլայնել տնտեսական պատժամիջոցներն՝ ընդդեմ Բելառուսի
ԵՄ գագաթնաժողովում որոշում է կայացվել ընդլայնել Բելառուսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները և սև ցուցակում նոր անձանց և կազմակերպությունների անուններ ներառել:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «ԵՄ-ն կարծում է, որ Միսնկում օդանավի վայրէջքի ժանանակ խախտվել են միջազգային կանոնները»,- հավելել է Մերկելը:
Հիշեցնենք, որ խոսքը Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավի մասին է, որը մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնելիս արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: