Բելառուսական TUT.BY լրատվական կայքի երեք աշխատակիցների հետ կապ հաստատել չի հաջողվում
Բելառուսական TUT.BY լրատվական կայքի երեք աշխատակիցների հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այս մասին հայտնում է Լրագրողների բելառուսական ընկերակցությունը։ Խոսքը Դենիս Բուրկովսկու, SMM բաժնի ղեկավար Ալլա Բուրկովսկայայի եւ լրագրող Մաքսիմ Պուշկինի մասին է։ Հայտնի է նաեւ, որ Բուրկովսկու տան մոտ միկրոավտոբուս է նկատվել, որի մեջ եղել է բալակլավ հագած մարդ։ Բելառուսի ՆՀՆ խոսնակ Օլգա Չեմոդանովան հայտարարել է, որ տեղեկություն չունի այս առնչությամբ։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր կայքի առանձին պաշտոնատար ներկայացուցիչների դեմ քրգործ է հարուցվել առավել խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Կայքի հանդեպ հասանելիությունը արգելափակվել է եւ դեռ մայիսի տասնութին կայքի տասներկու աշխատակիցների բերման էին ենթարկել։