Բիթքոինի փոխարժեքի անկման տեմպերն արագացել են
Աշխարհում ամենահայտնի թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքը մայիսի 23-ին տեղի ունեցած առևտրային աճուրդի ժամանակ նվազել է 18.32 տոկոսով՝ հասնելով 31.179 դոլարի:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Coindesk պորտալի տվյալները, օրվա ընթացքում բիթքոինի փոխարժեքը տատանվել է 33 348 դոլարի (-11,02%) սահմանում:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին բիթքոինի արժեքը կտրուկ անկում էր գրանցել ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայտարարության ֆոնին: Մասկն ակնարկել էր, որ այլևս բիթքոին չի ընդունի որպես վճարային միջոց իր էլեկտրամեքենաների համար: Այդ գրառումից հետո ամենահայտնի թվային արժույթի գինը նվազել էր մոտ 10 տոկոսով: