ԱՄՆ-ում հրաձգության հեռևանքով 2 մարդ է մահացել
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիսի տարածքներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել, 8-ը ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Այս մասին հայտնում է Մինեապոլիսի ոստիկանությունը իր թվիթերյան օգտահաշվում:
«Ընդհանուր առմամբ 10 տուժած կա: Այժմ ակտիվ սպառնալիք չկա: 7 տուժածները ունեն կյանքին չսպառնացող վերքեր, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, երկուսը մահացած են», - ասվում է իրավապահ մարմինների աշխատակիցների հաղորդագրություններից մեկում:
Ոստիկանությունը պարզաբանել է, որ մահացածներից մեկը կրակողներից է եղել:
Ըստ Մինեապոլիսի ոստիկանության բաժանմունքի, հրաձգությունից առաջ վեճ է տեղի ունեցել: