Ռուս խաղապահները 2020թ. նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրել են 2121 հա տարածք, 6573 կմ ճանապարհ, 1844 շենք. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Ինչպես ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, ռուս խաղաղապահները շարունակում են իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանության շուրջօրյա վերահսկողություն իրականացնել 27 դիտակետում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:
«Հումանիտար արձագանքման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերը 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրել են 2121 հետկար տարածք, 6573 կմ ճանապարհ, 1844 շենք, այդ թվում 30 սոցիալական նշանակության կառույցներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթյունավտանգ առարկա»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: