Virgin Galactiс-ի զբոսաշրջային տիեզերանավը փորձնական թռիչք է իրականացնում
Ամերիկյան Virgin Galactiс ընկերության SpaceShipTwo Unity կառավարվող տիեզերանավը մայիսի 22-ին արձակվել է ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգից: Ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով ընկերության թվիթերյան էջին, զբոսաշրջային ուղևորությունների համար նախատեսված տիեզերանավը փորձնական թռիչք կիրականացնի:
Ծրագրի համաձայն՝ VMS Eve ինքնաթիռակիրը պետք է SpaceShipTwo Unity տիեզերանավը հասցնի 13 կմ բարձրության վրա և բաց թողնի ազատ ուղևորության:
Virgin Galactiс-ն ավելի ուշ հայտնել է, որ տիեզերանավը բարեհաջող կերպով անջատվել է VMS Eve-ից և հասել է ծրագրված բարձրության, այնուհետև սկսել է աստիճանաբար իջնել:
VSS Unity-ն վերադառնում է Երկիր: Տիեզերանավում երկու օդաչու են գտնվում: Ընկերությունից հայտնել են, որ փորձնական թռիչքի հաջողությունը կախված է սարքավորումների տեխնիկական զննումից և եղանակից:
Virgin Galactic տիեզերանավի փորձնական թռիչքներից մեկը ձախողվել է 2020 թվականին: