ԱՄՆ զինվորականներն ու զինտեխնիկան Չեխիայի տարածքով կուղևորվեն Հունգարիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Ամերիկյան զինծառայողների և ռազմական տեխնիկայի շարասյուները մայիսի 22-26-ը Գերմանիայից Չեխիայի տարածքով կտեղափոխվեն Հունգարիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Saber Guardian 2021 զորավարժություններին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչը:
«Գերմանիայում գտվող ամերիկյան բանակի ստորաբաժանումները, որոնք ներգրավվելու են Հունգարիայում անցկացվելիք զորավարժություններին, շարժվում են դրանց անցկացման վայր՝ սկսած շաբաթ օրվանից, անցնելու են Չեխիայի տարածքով»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ստորաբաժանումները բաժանվելու են մի քանի խմբերի, որոնց կազմում ընդգրկված է 10-20 միավոր զինտեխնիկա:
Ընդհանուր առմամբ, Չեխիայի տարածքով կանցնի 600 ամերիկացի զինծառայող և 190 միավոր զինտեխնիկա: Խմբերից յուրաքանչյուրը երկրում կմնա առավելագույնը 48 ժամ:
Հունգարիայում անցկացվելիք զորավարժություններին մասնակցելու է 13 500 զինվորական՝ Հյուսիատլանտյան դաշինքի անդամ և գործընկեր 16 երկրից: