Ռուսաստանի եւ ԵՄ համատեղ ծրագրերը խափանվել են այն սանկցիոն քաղաքականության եւ ագրեսիվ հռետորաբանության պատճառով
Ռուսաստանի եւ ԵՄ համատեղ ծրագրերը խափանվել են այն սանկցիոն քաղաքականության եւ ագրեսիվ հռետորաբանության պատճառով, որը Բրյուսելը վարում է Մոսկվայի հանդեպ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգը հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում է երկխոսություն Մոսկվայի հետ, սակայն Մոսկվան դեռ չի ուզում սկսել այդ երկխոսությունը։
Ի պատասխան այս հայտարարության էլ, Զախարովան ասել է, որ դա ճիշտ չէ, քանի որ բազմաթիվ հումանիտար, քաղաքական եւ տնտեսական նախագծեր են եղել, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն մասնակցել են, իսկ հիմա եվրոպական կողմը երկխոսությունը փոխարինել է ագրեսիվ հռետորաբանությամբ եւ անհիմն մեղադրանքներով եւ ապատեղեկատվական արշավներով։