Փարիզում հազարավոր ոստիկաններ դուրս են եկել զանգվածային ակցիայի
Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների զանգվածային ակցիան` ոստիկանության լիազորությունների ընդլայնման պահանջով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ ելույթ ունեցողներից մեկի՝ ոստիկանության արհմիությունների կազմակերպած ակցիային մասնակցում է 35 000 մարդ: Նրանք պահանջում են խստորեն պատժել նրանց, որոնք հարձակվում են իրավապահ մարմինների վրա, ավելի շատ պաշտպանություն, ավելի շատ ոստիկաններ որոշ տարածքներում, իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ:
Ի պաշտպանություն ոստիկանության՝ ակցիային մասնակցում էին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը, ինչպես նաև աջ կուսակցությունների մի շարք պաշտոնյաներ, չնայած արհմիությունների կողմից նախարարության խիստ քննադատությանը: