Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք չի գրավվել. ՀՀ ԶՈւ ԳՇ
ՀՀ ԶՈւ ԳՇ-ն հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիներ հայկական դիրք են գրավել, տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։
«Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել, մարտական դիրքեր ուղղակի չկան և դա ընդամենը բաց տարածք է, որը, ինչպես նաև այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականները, գտնվում են հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ»,- հստակեցրել են ՀՀ ԶՈւ ԳՇ-ից։