Հռոմի պապն անընդունելի է անվանել երեխաների մահը Սուրբ հողում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Սուրբ հողում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ և հայտարարել է, որ երեխաների մահերն այդ բախումներում անթույլատրելի են: Այս մասին սրբազան քահանայապետը խոսել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատավորների առաջ իր կիրակնօրյա ելույթի ժամանանկ:
«Անհավանական մտահոգությամբ հետևում եմ Սուրբ հողում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջին օրերին զինված բախումները Գազայի հատվածի և Իսրայելի միջև դուրս են եկել շրջանակներից և մահ ու կործանում են բերում: Բազմաթիվ մարդիկ տուժել են և շատ անմեղ կյանքեր են ընդհատվել: Եվ նրանց թվում երեխաներ կան, սա սարսափելի և անընդունելի»,- ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Հռոմի պապին:
«Աղոթենք, որպեսզի իսրայելցիներն ու պաղեստինցիները երկխոսության ճանապարհ գտնեն»,- հավելել է քահանայապետը:
Հիշեցնենք, որ պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին տվյալներով իսրայելա-պաղեստինյան բախումների հետևանքով մահացել է 202 պաղեստինցի, այդ թվում՝ 52 երեխա: