ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի ռազմական կառույցին հարվածելու մասին
Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» մարտական թևը հայտարարել է Իսրայելի հարավային շրջանում գտնվող ռազմական կառույցին հասցրած հարվածի մասին, ինչի հետևանքով, իրենց տվյալներով, զինվորականների շրջանում կորուստներ են գրանցվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով պաղեստինյան ռադիոկայանին:
«Մենք այսօր երեկոյան մի քանի ականանետային արկերով հարված ենք հասցրել Նահալ Օզեի (Գազայի հատվածի հետ սահմանին) ռազմական կառույցի ուղղությամբ և հաստատում ենք թշնամու երկրում վիրավորների առկայությունը»,- ռադիոկայանը մեջբերում է ՀԱՄԱՍ-ի մարտական թևի հայտարարությունը