Ալյումինի գինը նվազել է, մոլիբդենի գինը՝ աճել. LME
Լոնդոնի մետաղների բորսայի մայիսի 14-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 1.20%-ով և կազմել 2462.50 դոլար, պղնձի գինը նվազել է 2.91%-ով և կազմել 10239.50 դոլար, կապարի գինը նվազել է 2.68%-ով և կազմել 2162.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.84%-ով և կազմել 17433.00 դոլար, անագի գինը նվազել է 1.84%-ով և կազմել 29280.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.93%-ով և կազմել 2940.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 3.10%-ով և կազմել 29321.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44635.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: