Ադրբեջանցիները քանդում են վրանները, որ հեռանան Իշխանասարից. բանակցել են նաեւ ռուսները
Irakanum.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիներն այս պահին քանդում են Իշխանասարում՝ Սեւ լճի մոտակայքում, գիշերը տեղադրած իրենց վրանները՝ հեռանալու նպատակով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցիները գիշերն են առաջ եկել՝ տեսնելով, որ հայկական կողմից ոչ ոք չկա նշված տարածքում: Նրանք իրենց վրանները տեղադրել են ու հայտնել, թե պատրաստվում են տեխնիկական աշխատանքներ կատարել:
Փոխհրաձգության, վիրավորների, կրակոցների մասին տեղեկությունը մեր աղբյուրը հերքեց՝ ասելով, թե այդ պահին հայկական կողմից որեւէ մեկը չի եղել պաշտպանական դիրքերում, ինչից օգտվելով էլ ադրբեջանցիներն առաջացել են: