Արա Աբրահամյանը այցելել է Ռուստամ Գասպարյանի շիրիմին և Արմավիրում բնակիչների խնդրանքով ելույթ ունեցել
Արա Աբրահամյանը, Գասպարյանի հարազատներն ու մարտական ընկերները Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում էին։ Նրանք ծաղիկներ են խոնարհել պատերազմում զոհված հայր եւ որդի Գասպարյանների շիրիմներին, ապա այցելել են Արմավիր քաղաք։
ՌԴ հայերի միության նախագահի այցը ոգեւորել էր տեղի բնակիչներին, ովքեր Աբրահամյանին խնդրել են ելույթ ունենալ Արմավիրի հրապարակում։ Իր խոսքում Արա Աբրահամյանը նշել է, թե օրենքն իրեն թույլ չի տալիս անձամբ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա ինքն էլ ոչ պատգամավոր, ոչ վարչապետ դառնալու հավակնություններ չունի, բայց իր գործուն մասնակցությամբ եւ ղեկավարությամբ դաշինք է ձեւավորելու, որին կարող ուժեր են ներգրավվելու։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։