Ադրբեջանական բանտերում խոշտանգումներով սպանվում են հայ ռազմագերիները, իսկ Հայաստանի իշխանությունները․․․Ղազարյան
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից և դրանց հաջորդած մամուլի ասուլիսից ինձ համար պարզ դարձավ, որ առաջիկայում Հայաստանի թուրքասեր և թուրքահպատակ իշխանությունները Ադրբեջանին կփոխանցեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ականապատված տարածքների քարտեզները՝ խնայելու համար ադրբեջանցի զինվորների կյանքը։
Ադրբեջանական բանտերում խոշտանգումներով սպանվում են հայ ռազմագերիները, իսկ Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում իրենց մեղքով Արցախի օկուպացված տարածքներում ազատ շրջող ադրբեջանցիների կյանքն անվտանգ և ապահով դարձնելու ուղղությամբ»։
Ավելին․․․