Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА
Мир

Թուրքիան և Ադրբեջանը մամուլի ազատության առումով Հայաստանից հետ են մնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2017 թ. աշխարհի երկրների մամուլի ազատության վարկանիշային սանդղակը: Այս տարի Հայաստանը աշխարհի մի շարք երկրների ցուցակում մամուլի ազատության տեսանկյունից զբաղեցրել է 79–րդ տեղը իր 30,38 գործակցով: Մենք 79–րդն էինք նաև նախորդ տարի: 2015 թ. մեկ աստիճան բարձր էինք՝ նշված սանդղակում զբաղեցնելով 78–րդ տեղը և գրանցելով 28,43 գործակից:

Նշենք, որ 2015 թ. առաջատար է եղել Ֆինլանդիան, գործակիցը եղել է՝ 7,52: Արդեն 2016 թ. առաջին տեղը զբաղեցրել էր Նորվեգիան՝ 7,60 գործակցով: Նորվեգիան առաջատար է նաև այս տարվա սանդղակում, նույնպես նույնքան գործակցով: Երկրորդ և երրորդ տեղերն էլ ըստ երկրում առկա մամուլի ազատության գործակցի՝ զբաղեցնում են Շվեդիան և Ֆինլանդիան: Վրաստանը մեզնից մի քանի աստիճան առաջ է գտնվում՝ զբաղեցրել է 64–րդ տեղը, Ռուսաստանը՝ 148–րդն է: Իսկ Հայաստանին հարևան Թուրքիայում և Ադրբեջանում ըստ այս հետազոտության՝ մամուլի նկատմամբ վերաբերմունքը շարունակում է մնալ բավական ցածր մակարդակի վրա՝ այս երկրները զբաղեցնում են համապատասխանաբար 155–րդ և 162–րդ հորիզոնականները:

Նշված հետազոտությունը ներառում է 180 երկիր և հրատարակվում է ամեն տարի՝ սկսած 2002 թ. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից: Շատ պետությունների կառավարության ղեկավարներ վախենում են այդ ամենամյա հրապարակումից: Այն մեջբերվում է աշխարհի բազմաթիվ ԶԼՄ–ների կողմից, օգտագործվում է դիվանագետների և միջազգային այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են ՄԱԿ–ն ու Համաշխարհային բանկը:

Հետազոտության արդյունքները մշակվում են և հրապարակվում մամուլի ազատության քարտեզի տեսքով: Այն տարածվում է տպագիր և թվային տարբերակներով: Քարտեզը հստակորեն բաժանված է հատուկ գունային կատեգորիաների, որոնք ունեն իրենց նշանակությունը: Յուրաքանչյուր երանգ ցույց է տալիս, թե տվյալ երկրում կամ տարածաշրջանում ինչ մակարդակի վրա է գտնվում մամուլի ազատությունը: Դրանք նշանակվում են հետևյալ կերպ. լավ (սպիտակ), բավականին լավ (դեղին), խնդրահարույց (դեղին), վատ (կարմիր), և շատ վատ (սև):

Այն վայրկյանական լուսանկար է ԶԼՄ–ների ազատության իրավիճակի վերաբերյալ՝ հիմնված բազմակարծության, ԶԼՄ–ների անկախության, օրենսդրական դաշտի և յուրաքանչյուր երկրում լրագրողների անվտանգության գնահատականի վրա: Այն չի գնահատում պետական քաղաքականությունը, անգամ եթե իշխանությունը ակնհայտորեն մեծ ազդեցություն է գործում երկրի վարկանիշի վրա:

Մամուլի ազատության աստիճանը որոշվում է մասնագետների՝ հատուկ հարցաշարին տրված պատասխանների միավորման ճանապարհով: Այդ որակական վերլուծությունը զուգորդվում է կանխորոշված ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ կատարված չարաշահումների և բռնության ակտերի քանակական տվյալների հետ:

Չափանիշները, որ օգտագործվում են հարցաշարի մեջ բազմակարծությունը, ԶԼՄ–ների անկախությունը, ԶԼՄ միջավայրն ու ինքնաքննադատությունը, օրենսդրական դաշտը, ենթակառուցվածքների որակն ու թափանցիկությունն են:

Մասնագետների ներքին խմբի յուրաքանչյուր անդամ, որ նշանակված է որոշակի աշխարհագրական տարածաշրջանում, կատարում է ճշգրիտ աշխատանք՝ հաշվարկելով տվյալ տարածաշրջանում լրագրողների և ԶԼՄ–ների նկատմամբ չարաշահումների և բռնության մասին դեպքերը: Այս հետազոտողները նաև ապավինում են 130 երկրներում առկա իրենց թղթակիցների ցանցի վրա:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում