Մարզպետի տեղակալը նախորդ տարի գնել ու վաճառել է նույն հողամասը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կոտայքի մարզպետի տեղակալ Մուշեղ Մանասյանը նախորդ տարի 18 միլիոն դրամով հողամաս է գնել, սակայն նույն տարում էլ վաճառել այն: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մանասյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 9 միլիոն 500 հազար դրամ և 2015 թ. համեմատությամբ ավելացել են 2 միլիոն դրամով: Նրա տարեկան եկամուտներն էլ կազմել են 22 միլիոն 209 հազար դրամ, որից 535 հազար և 3 միլիոն 674 հազար դրամը նրա երկու աշխատավարձերն են, իսկ մնացած 18 միլիոնը՝ վերևում նշված հողմասի վաճառքից ստացված գումարը:
Կինը՝ Ազնիվ Հաջողլյանը, հայտարարագրել է միայն տարեկան եկամուտներ 1 միլիոն 250 հազար դրամի չափով, որից 650 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 600 հազար դրամն էլ գրված է որպես այլ եկամուտ: Որդին ու դուստրը՝ Վազգեն և Գայանե Մանասյանները հայտարարագրել են համապատասխանաբար 645 հազար և 1 միլիոն 362 հազար դրամ տարեկան եկամուտներ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում