Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը, երբ Շուշին արդեն ազատագրված էր, հակառակորդը հարձակման անցավ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի ուղղությամբ. Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը, երբ Շուշին արդեն ազատագրված էր, հակառակորդը հարձակման անցավ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի ուղղությամբ: Մարտական գործողությունների սկզբում, ունենալով մարդկային և տեխնիկական նշանակալի գերազանցություն, թշնամին հասավ որոշակի հաջողության: Դեռևս մարտերն ընթացքի մեջ էին, երբ ադրբեջանական քարոզչամիջոցները շտապեցին ի լուր աշխարհի տարածել, որ իրենց զորքերը վերահսկողության տակ են վերցրել Սառնաղբյուրն ու հարակից Արանզամի, Դահրազ և Նախիջևանիկ գյուղերը: Այնինչ, օրվա վերջում պարզ դարձավ, որ թեժ մարտերից հետո, հակառակորդը դուրս է շպրտվել նշված բնակավայրերից: