«Անտինիկոլ»-ի նպատակը պատմական արդարության և ազգային արժեքների վերականգնումն է. Միքայել Մինասյան
Միքայել Մինասյանը տելեգրամյան ալիքում գրել է.
«Յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում նշանակալի ամսաթվերը: Ինձ համար մայիսի 9-ը առաջին հերթին ցեղասպանությունից հետո առաջին հաղթանակի օրն է: Մենք բուժեցինք մեր վերքերը, ուժ հավաքեցինք, և դարձանք այն ուժի մի մասը, որը վերջ տվեց չարիիքին:
Հայրենական մեծ պատերազմի մասնակից 600 հազար հայեր կիսեցին ընդհանուր հաղթանակի բերկրանքը և ապացուցեցին, որ մեր ժողովուրդը վաստակել է ապագա ունենալու իրավունք: 1992-ի մայիսի 9-ը աննկարագրելի տոն է: Եթե 1945-ին մենք հաղթեցինք, լինելով հսկայական ամբողջության մի մասն, ապա 1992 թվականին մենք հաղթեցինք միայնակ, չնայած ամեն ինչին:
1992-ին մենք վերականգնեցինք պատմական արդարությունը, որը ոտնահարվել էր ամբողջ 20-րդ դարում ՝ զոհի խարանը հանելով ինքներս մեզանից: Մենք շատ երկար ժամանակ անց առաջին անգամ վերականգնեցինք մեր իրավունքները ՝ վերականգնելով վերահսկողությունը Շուշիի վրա և հայերին հնարավորություն տալով ապրել և ստեղծագործել Արցախում: Մենք ազատագրեցինք Շուշինսեփական ուժերով, առանց որևէ մեկի օգնության: Եվ կորցրինք Շուշին ՝ առանց որևէ մեկի օգնության: Հաղթանակի խորհրդանիշը դարձել է դավաճանության խորհրդանիշ: