Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank
Экономика

Գործարքների նվազում՝ անշարժ գույքի շուկայում. 2021 թ. առաջին եռամսյակը՝ մինուսներով

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Այս տարվա առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 40 494 գործարք: Ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այս ցուցանիշը նվազել է 5,2 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներից, որոնք վերաբերում են անշարժ գույքի շուկայում կատարած ուսումնասիրություններին: Հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ 2021 թ. նշված ժամանակահատվածում 2020 թ. համեմատ 2226-ով քիչ գործարք է կատարվել: Մասնավորապես, մայրաքաղաքում անշարժ գույքի գործարքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9,6 տոկոսով: Մարզերի դեպքում առավել էական նվազում է գրանցվել Շիրակի մարզում:

Այստեղ գործարքները նվազել են 18,3 տոկոսով: Եթե անդրադառնանք գործարքներին՝ ըստ տեսակների, ապա հրապարակված տվյալները փաստում են, որ ամենաշատ գործարքները գրանցվել են օտարումների դեպքում: Վարձակալության գործարքները կազմել են ընդամենը 6,2, գրավադրումները՝ 11,2, վերագրանցումերը՝ 8,5, իսկ ժառանգության գործարքները 17, 3 տոկոս: Օտարման դեպքում այդ մասնաբաժինը 36,9 տոկոս է: Միևնույն ժամանակ, 2020 թ. առաջին եռամսյակի համեմատ օտարման գործարքները նվազել են 8,7, առուվաճառքներինը՝ 8,3 տոկոսով: Վարձակալության գործարքները նույն ժամանակահատվածում նվազել են 29,8, գրավադրման գործարքները՝ 20,9 տոկոսով:

Ավելացել են միայն օրինականացման, ժառանգության և առաջնային գրանցման գործարքները: Ինչ վերաբերում է գործարքների բաշխվածությանն արդեն ըստ գույքի տեսակի, նշենք, որ այս պարագայում ամենաշատ գործարքները բաժին են հասել հողերին: Այդ գործարքները հարյուր տոկոսանոց սանդղակի մեջ կազմել են 38,1 տոկոս այն դեպքում, երբ բնակարանների գործարքները կազմել են 25,9, ավտոտնակներինը՝ 3,8, հատուկ նշանակության շինություններինը՝ 8,2, իսկ բնակելի տներինը՝ 21,8 տոկոս: Իսկ արտադրական նշանակության շինությունների դեպքում գործարքների մասնաբաժինը չնչին է՝ կազմել է ընդամենը 2,2 տոկոս: Միևնույն ժամանակ նշենք, որ բնակարանների գործարքները նվազել են 10,5 տոկոսով, քանակային առումով՝ 1233-ով: Անհատական բնակելի տների գործարքները նվազել են 7,3 տոկոսով կամ 694-ով: Նվազում է գրանցվել նաև արտադրական, ինչպես նաև հասարակական նշանակության շինությունների գործարքների պարագայում:

Հողային գործարքները նվազել են 2,5 տոկոսով: 23, 5 տոկոսով աճ է գրանցվել միայն ավտոտնակների դեպքում: Չնչին՝ 0,8 տոկոսով աճ կա նաև գյուղատնտեսական նշանակության շինությունների գործարքների պարագայում: Ինչպես օտարման, այնպես էլ առքուվաճառքի դեպքում ամենամեծ մասնաբաժինը հողային գործարքներին է բաժին հասել: Հարյուր տոկոսանոց սանդղակում 44,5 տոկոսը հողերի գործարքներն են: Այդ սանդղակում բնակելի տների գործարքները կազմել են 14,8, ավտոտնակներինը՝ 6,2, բնակարաններինը՝ 28,3 տոկոս: Նշենք, որ բնակարանների առուվաճառքն այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատ նվազել է 16,2 տոկոսով, իսկ անհատական բնակելի տների գործարքները նվազել են 11 տոկոսով: Արտադրական նշանակության շինությունների գործարքները նվազել են 14,3, հասարակական նշանակության շինություններինը՝ 9,4, հողերինը՝ 5 տոկոսով:

Ավելին․․․