Եվրամիության բնակչության մեկ երրորդը արդեն ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժինը
Եվրամիության բնակչության մեկ երրորդը արդեն ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժինը, իսկ տասներկու տոկոսը` նաեւ երկրորդ չափաբաժինը: Այս մասին հայտարարել է Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Սթելլա Կիրիակիդեսը: Արդեն հուլիսի վերջին սպասվում է, որ պատվաստված կլինի ԵՄ բնակչության յոթանասուն տոկոսը: Եվրոպայում ընդհանուր առմամբ 45 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացությունը` ավելի քան մեկ միլիոն է:
Ավելին․․․