Հերթական մահն է գրանցվել AstraZeneca-ի «պատճառով»
Աթենքի բնակչուհին մահացել է AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստվելուց 14 ժամ անց, հայտնում է Politispress պորտալը:
Ըստ մահացածի հարազատների՝ կինը առողջական խնդիրներ չի ունեցել: Նրա ամուսինն ասել է, որ իր կինը պատվաստվել է նախորդ օրը` ժամը 12:00-ից հետո: Երեկոյան նրա ջերմությունը բարձրացել է, իսկ գիշերը նա մահացել է: