Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026»
Право

ԴԱԺԱՆ ԵՎ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ Լոռիում. 26-ամյա կինը իր հետ չամուսնացած տղաների կանանց...

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Անի Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Անի Բ.-ն 2013 թվականի փետրվարից մինչև հունիս մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ավետ Ա.-ի հետ (անունը փոխված է): Երբ հարաբերությունները հունիսին խզվել են, Անին իմացել է, որ Ավետը ցանկանում է ամուսնանալ մեկ ուրիշ աղջկա՝ Մանեի հետ(անունը փոխված է):

 

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ավետից վրեժխնդիր լինելու նպատակով Անի Բ.-ն իր դյուրակիր համակարգչով Մանեի լուսանկարների գլխի հատվածները մոնտաժել և տարածելու նպատակով տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութեր:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, 2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի փետրվար Անի Բ.-ն պարբերաբար նվաստացրել է Մանեի արժանապատվությունը՝ «Օդնոկլասնիկի» և «Վկոնտակտե» սոցիալական կայքերում Մանեի անունով բացելով անձնական էջեր և այնտեղ տեղադրելով իր պատրաստած պոռնկագրական բնույթի նյութերը՝ դրանք հասանելի դարձնելով նշված սոցիալական կայքերի օգտատերերին:

Արդյունքում Մանեն 2013 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում գտնվելով տանը, փորձել է նետվել պատուհանից և ինքնասպան լինել, սակայն եղբայրը տեսել ու կանխել է Մանեի ինքնասպանությունը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Անի Բ.-ն 2014 թվականի մարտից մինչև ապրիլի վերջը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել մեկ ուրիշ երիտասարդի՝ Ալենի հետ (անունը փոխված է): Երբ Ալենի հետ հարաբերությունները խզվել են, Անին պարզել է, որ Ալենը ցանկանում է ամուսնանալ ուրիշ աղջկա՝ Նունեի հետ (անունը փոխված է): Ալենից վրեժխնդիր լինելու նպատակով, ըստ մեղադրանքի, Անի Բ.-ն իր դյուրակիր համակարգչով Նունեի ու նրա եղբոր լուսանկարներից մոնտաժել է գլխի հատվածները, դրանք տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութեր: Այնուհետև, ըստ մեղադրանքի, Անին «Օդնոկլասնիկի» կայքում Նունեի անունով բացել է կեղծ անձնական էջեր, որտեղ տեղադրել է իր պատրաստած պոռնկագրական բնույթի նյութերը՝ դրանք հասանելի դարձնելով կայքի օգտատերերին:

Անի Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել ինքնասպանության հասցնելու և երկու դրվագով պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու, դրանք համացանցի միջոցով հրապարակելու և տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին և 263 հոդվածի 1-ին մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Անի Բ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Ավետ Ա.-ին ճանաչել է, նրա հետ շփվել է միայն հեռախոսով, ոչ մի անգամ չի հանդիպել: Իրենց հարաբերություններին վերջ է դրել ինքը, որովհետև Ավետը անհիմն խանդոտ էր, նա իրեն դրել է երկընտրանքի առաջ՝ կամ իրենց սերը կամ բեմը:

Ինքն ընտրել է բեմը, շարունակել է երգել: Ավետի նկատմամբ խոր զգացմունք չի ունեցել, թշնամանք չի զգացել, նրա հետ ամուսնանալու նպատակ չի ունեցել: Իրենց հարաբերությունների հիմքում ընկած էր հարգանքը: Նրա հետ շփումը դադարեցնելուց հետո ինքը չի հետաքրքրվել նրանով, տեղեկություն չի ունեցել նրա մասին:

2014 թվականի հունիսին իրենց բնակարան են մտել ոստիկանները, ինքը նրանց հետ գնացել է ոստիկանություն ու քննիչից է իմացել, որ Ավետն ամուսնացել է, ու գործով տուժող ճանաչված Մանեն Ավետի կինն է: Ինքը քննիչին ասել է, որ Մանեին չի ճանաչում, հետևաբար այն արարքները, որոնց համար իրեն մեղադրում են, ինքը չէր կարող կատարած լինել:

Որոշ ժամանակ անց իրեն նորից կանչել են ոստիկանություն: Ինքը նույն բանն է ասել:

Ալեն Ա.-ին ինքը ճանաչել է 2013 թվականի մարտից, նրա հետ որևէ կապ կամ շփում չի ունեցել: Նրան իմացել է որպես իրեն համակրող տղայի: Ալենը իր հետ հարաբերություններ ստեղծելու համար մոտեցել է իրենց ընդհանուր ծանոթներին, ապա՝ իր ծնողին ու իրեն: Ինքը նրան բազմիցս մերժել է: Նրան վերաբերվել է որպես ծանոթի, նրա հետ ամուսնանալու նպատակ չի ունեցել: Ալենը հանդիպել է իր մայրիկին, խոսել է նրա հետ:

Հուլիսի սկզբին Ալենը զանգել է իրեն ու ասել է, որ ծանոթի անունով կեղծ էջ է բացվել «Օդնոկլասնիկի» կայքում: Իրեն խնդրել է հնարավորության դեպքում փակել այդ էջը՝ իմանալով, որ ինքն էլ էր նման իրավիճակում հայտնվել ու սովորել էր արգելափակել նման էջերը:

Ինքն ասել է, թե կփորձի օգնել: Նամակագրության մեջ է մտել այդ կեղծ էջերը ստեղծողի հետ, փորձել է համոզել, որ նա փակի էջերը՝ մտածելով, թե մարդկային լեզվով հնարավոր կլինի նրան հասկացնել: Սակայն նա իրեն վիրավորել ու ասել է, որ ինքը չխառնվի, դա իր գործը չէ: Ինքն Ալենին է ուղարկել այդ մարդու հետ իրենց նամակագրությունը: Ինքը կարողացել է փակել բացված կայքերը: Ինքն ու Ալենը մտերմացել են այդ դեպքերից հետո: Բայց ինքն Ալենի նկատմամբ զգացմունք չի ունեցել, թշնամանք չի զգացել նրա հանդեպ, վրեժ լուծելու կարիք չի եղել: 2014 թվականի նոյեմբերի 11-ին ինքը Երևանում է եղել, իրենց տուն են գնացել ոստիկանները, խուզարկություն են կատարել, որոշ իրեր են առգրավել: Ինքը գործերը կիսատ թողած՝ մեկնել է տուն…

Ոստիկանները իրեն անօրինական կերպով բերման են ենթարկել, պահել են ժամը 16-ից մինչև գիշերվա 3-ը, քննիչի թելադրանքով ինքը ստիպված գրել է ինքնախոստովանական ցուցմունք: Այն իրականությանը չի համապատասխանում: Իր նկատմամբ ոստիկանները անմարդկային վերաբերմունք են դրսևորել, հոգեբանական ճնշումներ են գործել, վախեցրել են, թե կուղարկեն առաջին հարկում գտնվող հանցագործների մոտ…

Ինքը հետագայում բողոքել է հատուկ քննչական ծառայություն, ճանաչվել է որպես տուժող, բայց հետո այդ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Անիի նախաքննական խոստովանական ցուցմունքները հավաստի են, դրանք համապատասխանում են գործով ձեռք բերված տվյալներին ու հետազոտված մյուս ապացույցներին:

Ըստ դատական ակտի՝ «ամբաստանյալ Անի Բ.-ի պատճառաբանությունները, թե ինքը պոռնկագրական բնույթի նյութեր չի տարածել և այդ միջոցով Մանե Ս.-ի արժանապատվությունը պարբերաբար չի նվաստացրել, նրան ինքնասպանության չի հասցրել՝ անհիմն են, նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից»:

Անի Բ.-ն մեղավոր է ճանաչվել տուժող Մանե Ս.-ին ինքնասպանության հասցնելու, ինչպես նաև երկու դրվագով պոռնկագրական նյութեր պատրաստելու, համացանցի միջոցով տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին և 110 հոդվածի 1-ին մասերով:

2 դրվագով պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու մասով Անի Բ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Իսկ տուժող Մանե Ս.-ին ինքնասպանության հասցնելու մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով, Անի Բ.-ն դատապարտվել է 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը պետք է հաշվվեր Անի Բ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտներ:

Այս դատավճռի դեմ բերած վերաքննիչ բողոքով ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել էր բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

Ըստ պաշտպանի՝ դատավճռում շարադրված ապացույցների գերակշիռ մասն ընդհանրապես վերաբերելի չէ Անի Բ.-ին: Անիի նախաքննական ցուցմունքները ձեռք են բերվել հոգեբանական ճնշումների արդյունքում: Առկա են չփարատված կասկածներ, որոնք չեն մեկնաբանվել հօգուտ ամբաստանյալի…

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են, պաշտպանի փաստարկները քրեական գործի նյութերով չեն հաստատվում, հետևաբար չեն կարող հիմք լինել դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, վերաքննիչ դատարանը նշել է, որ Անի Բ.-ին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից պարզ է դառնում՝ նրան մեղքի անզգույշ ձևով, մասնավորապես՝ հանցավոր անփութությամբ կատարած արարքի համար է մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ հիշյալ հոդվածով նախատեսված արարքն ավարտվել է 2013 թվականի նոյեմբերի 10-ին: Դրանից հետո անցել է ավելի քան 2 տարի:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ևս Անի Բ.-ին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց:

Միաժամանակ, վերաքննիչ քրեական դատարանը փոփոխեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Անի Բ.-ն ազատվեց ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Անի Բ.-ի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվեց: