Անհայտ անձն արցախցիներից պարբերաբար գումար է հափշտակել՝ ներկայանալով հեռուստաընկերության աշխատող
Անհայտ անձը զանգահարելով Արցախի Հանրապետության քաղաքացիներին և ներկայանալով որպես հայաստանյան հեռուստաընկերության աշխատող, բանակում ծառայող որդուն գումար փոխանցելու և այն կարճ ժամկետում վերադարձնելու կեղծ խոստմամբ, պարբերաբար հափշտակել է տարբեր չափի գումար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու նկարագրված դեպքը շարունակվում է պարբերաբար կրկնվել: