Սիրտս կոտրվում է այդ 19 տղամարդկանց, կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայ համայնքի համար. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ մարդու իրավունքի կոպիտ խախտումներին:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Ադրբեջանը պատասխանատու է մարդու իրավունքների լուրջ ու կոպիտ խախտումների համար: 19 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանությունների մասին զեկույցները ևս մեկ անգամ վկայում են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի անտեսման մասին: