Ստիպված էի մեքենան կանգնեցնել ուղեկալի մոտ և ռուս զինվորին խնդրել, որ կարգի հրավիրի այդ ադրբեջանցի թափթփուկներին․ Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր որդուս հետ գնացել էի իմ ծննդավայր՝ Կարմիր շուկա:
Վերադառնալուց, Խաչմաչ գյուղի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահների ուղեկալի մոտ, հանդիպեցի դեպի Շուշի գնացող ադրբեջանական բեռնատարների երկար շարասյան, որն այդ պահին կանգնած էր…