Ավելի քան տասնհինգ ահաբեկիչ է փախել Իրաքի հարավում գտնվող Մութաննա նահանգի բանտից
Նշենք, որ բանտը եղել է հատուկ նշանակության, որտեղ բանտարկված են եղել այն հանցագործները, որոնք դատապարտվել են ահաբեկչության, անօրինական թմրաշրջանառության համար։
Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է դա իրականացվել։ Բանտից փախած ահաբեկիչների թիվը կարող է հասնել մինչեւ քսանի։ Բանտի հարակից շրջաններում իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ նրանց գտնելու համար։