Ես չեմ մասնակցելու ընտրություններին. Ռուբեն Վարդանյան/տեսանյութ/
Ես չեմ մասնակցելու ընտրություններին, որովհետեւ քաղաքացի չեմ, երկրորդը մեր ծրագիրը տեսնում ենք որպես ոչ քաղաքական ծրագիր, գաղափար` ինչ Հայաստան ենք ուզում ունենալ ապագա 20 տարվա մեջ: Այս մասին մայիսի 2-ին, NEWS.am-ի հարցերին պատասախանելով ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը:
«Եթե մենք ուզում ենք հայ ազգի պատմությունը շարունակենք, մենք պիտի ամեն ձեւ համախմբվենք, ոչ թե խոսենք միայն ով է այսօր մեղավոր, ով է դավաճանել, ով է կոռուպցիայով զբաղվել, բայց ինչ ձեւի Հայաստան մենք պետք է կառուցենք: Ապագայի տեսակետը շատ կարեւոր է, որը մարդկանց պետք է միացնի: Եւ դա շատ կարեւոր հարցերից մեկն է ոչ միայն Հայաստանմում ապրող հայերի համար, կարեւոր է նաեւ Սփյուռքի համար»,- ասաց նա:
Ավելին․․․