Տգեղ երեխաներ լույս աշխարհ բերելու պատճառով տղամարդը դատի է տվել սեփական կնոջը
Չինաստանի բնակիչները չեն դադարում զարմացնել իրենց տարօրինակ քայլերով։ Երբեմն լինում են դատական գործեր, որոնք միայն զարմանք են հարուցում։
Այս անգամ դատավարությունը եղել է ընտանեկան սկանդալի պատճառով։ Տղամարդը դատի է տվել իր կնոջը, քանի որ նա տգեղ երեխաներ է լույս աշխարհ բերել։ Պարզվել է, որ կինը գեղեցիկ է դարձել պլաստիկ վիրահատությունների շնորհիվ։ Տղամարդը զայրացել է, երբ իմացել է այդ մասին և որոշել է դիմել դատարան՝ համարելով, որ ժամանակին չտեղեկացնելով իրեն այդ մասին կինը խախտել է իր՝ տեղեկացված լինելու իրավունքը: