Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Նման նե­րու­ժից հրա­ժա­րու­մը մեծ շռայ­լու­թյուն է քաղաքական դաշտի հա­մար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական դաշտի կենսունակությունը կախված է նրանից, թե որքան են կայացած ու ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված տվյալ երկրի քաղաքական հիմնական դերակատարները՝ մասնավորապես կուսակցությունները։ Ու այս հարցում մեծ կարևորություն է ստանում ոչ միայն կուսակցությունների գաղափարախոսական կողմը, այլ նաև ներքին ռեսուրսների տիրապետման, համախմբման և կիրառման հարցը։ Որքան մեծ քաղաքական ներուժի է կուսակցությունը տիրապետում, այնքան լայն հասարակական շերտերի այն կարող է իր քաղաքական ուղեծրում ընդգրկել։ Այսօր մեր քաղաքական դաշտում հին ու նորաստեղծ կուսակցությունների պակաս չկա, բայց պետք է նաև նկատի ունենալ, որ մատների վրա կարելի է հաշվել այն կուսակցություններին, որոնք լուրջ արտաքին ռեսուրս և դրսի կառույցների հետ աշխատանքի փորձ ունեն։ Իսկ դա այսօր պակաս կարևոր չէ, քան կուսակցականների քանակը կամ բարձր բղավելու ունակությունը: Այս առումով հատկանշական է Հանրապետական կուսակցության օրինակը, որը տարիներ շարունակ մեծ տեղ է հատկացրել իր արտաքին կապերի զարգացմանը և պահպանմանը։

Ուստի պատահական չէ, որ տարբեր երկրների՝ այդ թվում և ամենաազդեցիկ պետությունների դեսպանները պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀՀԿ ղեկավար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ընդ որում, մեր տեղեկություններով, այդ հանդիպումները բավականին շատ են, սակայն դրանց միայն մի մասն է լուսաբանվում։ Օրինակ՝ վերջերս ՀՀԿ-ի շենքում տեղի էր ունեցել կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որի ժամանակ քննարկվել էին ինչպես ներքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցեր։ Այսպիսի հանդիպումները առանցքային նշանակություն ունեն, քանի որ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի համար թերևս ամենակարևորն է։ Օրերս էլ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և հատկանշական է, որ հանդիպման ընթացքում դեսպան Ֆանը հատուկ ընդգծել էր, թե Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստ է շարունակել միջկուսակցական համագործակցության ամրապնդումը։ Այս առումով պետք է ուշադրություն դարձնել, որ ՀՀԿ-ի և ՉԺՀ Կոմկուսի միջև հարաբերությունները նոր չեն ու տասնամյակների պատմություն ունեն։

Չինաստանի դեսպանները պարբերաբար հյուրընկալվել են ՀՀԿ գրասենյակում և մասնակցել կուսակցության համագումարներին։ Բացի դրանից, ՀՀԿ-ն եզակի կուսակցություն է, որը Չինաստանի Կոմկուսի հետ համագործակցության հուշագիր ունի։ Չենք կարող հաշվի չառնել, որ ՉԿԿ-ն հսկայական ազդեցություն ունի Չինաստանի կողմից վարվող քաղաքականության վրա, քանի որ երկիրը կառավարվում է այս կուսակցության միջոցով, իսկ վերջին տարիներին տնտեսական հզորացմանը զուգահեռ աճում է Չինաստանի գլոբալ դերակատարությունը տարբեր ուղղություններով՝ այդ թվում և մեր տարածաշրջանում։ Հանրապետականը համագործակցության մեծ փորձ ունի նաև եվրոպական տարբեր կառույցների հետ տարվող աշխատանքի տեսանկյունից, իսկ եվրոպական քաղաքական միավորումները մեծ ազդեցություն ունեն ԵՄ-ի կողմից վարվող տարածաշրջանային քաղաքականության և հարևանության հետ տարվող քաղաքական ուղեգծի կառուցման համատեքստում, ինչի ներազդեցությունը կրում է նաև Հայաստանը։

Ի դեպ, նաև ՀՀԿ-ի ունեցած կապերի արդյունքում է, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ եվրոպական տարբեր քաղաքական միավորներ՝ ներառյալ եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքը՝ ԵԺԿ-ն, ու եվրոպական տարբեր պատգամավորներ իրենց համերաշխությունն էին հայտնում, ճանաչում և դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը։ Նույնը կարող ենք ասել նաև այս ընտանիքի կողմից հայ ռազմագերիների հարցով բարձրաձայնումների ու Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականների առումով: Ուստի ՀՀԿ-ն կարևոր ռեսուրս է ոչ միայն ներքին քաղաքականության, այլև արտաքին քաղաքականության տեսանկյունից, և դրանից հրաժարվելը շատ մեծ շռայլություն կլինի հայաստանյան քաղաքական դաշտի համար, քանի որ նման միջազգայնացված ռեսուրս դժվար թե երկրում մեկ այլ կուսակցություն ունենա։

Ավելին․․․