Տիգրան Արզաքանցյանի ջանքերով կհիմնանորոգվի 9-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի արևմտյան մասում է գտնվում 9-10-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն հայտնի է որպես նշանավոր ուխտավայր: Տեղի բնակիչների խոսքով՝ կառուցումից ի վեր, այն միայն մեկ անգամ է վերանորոգվել: Անզեն աչքով անգամ նկատելի է, որ եկեղեցին այժմ անմխիթար վիճակում է: Քարերը պոկվում ու ընկնում են, կա վտանգ, որ որոշ ժամանակ անց եկեղեցին կարող է առհասարակ փլուզվել: Այս ամենը հաշվի առնելով «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը որոշել է աջակցել եկեղեցու հիմնանորոգմանը:
Եկեղեցում՝ ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար, բարերար Տիգրան Արզաքանցյանը նախ ճարտարապետից հետաքրքրվեց, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ աշխատանքները սկսելու համար, հետո արդեն իրենց հիմնադրամի անունից խոստացավ օժանդակել եկեղեցու վերակառուցմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: