Թինա Կանդելակին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը
Նա մասնավորապես գրել է․
«Ճանաչել են հասկանալի պատճառներով․ ԱՄՆ հայ համայնքը եւ արդարության վերականգնման ուղղությամբ աշխատող լոբբին ամեն օր ավելի ու ավելի ուժեղ է դառնում։ Այո, դա պետք է ավելի վաղ արվեր։ Եվ պետք չէր, որ Ռոնալդ Ռեյգանը իր խոսքերը հետ վերցներ 1981 թվականին, ոչ էլ Բարաք Օբաման փախչեր «ցեղասպանություն» բառից, ի հեճուկս նախընտրական խոստման, որ տվել էր իր քաղաքացիներին։ Չեմ ուզում մտածել, որ ակնհայտ փաստի ճանաչումը Թուրքիայից վրեժ լուծելու համար է արվել ռուսական Ս-400 ԶՀՀ-երի գնման համար։ Այո, Միացյալ Նահանգներում արդարությունը հաճախ է հաղթում հանուն սեփական արտաքին քաղաքական խնդիրների։ Սակայն անկախ այն հանգամանքից, թե ով ինչ սկզբունքներով է առաջնորդվել, ողբերգության եւ դրա կատարման մեջ պատասխանատու մարդկանց ճանաչումը տեղի ունեցավ։ Հայկական աշխարհը, վերջապես լսեց այն խոսքերը, որոնց արժանի էր, որ լսեր ավելի քան մեկ տարի»։
Ավելին․․․